ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է հրապարակել՝ կից գրելով․
«Ինչքան վայրա՞գ պիտի լինես, տիկին Մեհրիբան, որ խոցես ռազմական հոսպիտալը և այնուհետև պաշտոնապես հրապարակես որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում:
Հ.Գ. Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում կադրեր են հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալի դիտավորյալ հարվածից»-գրել է խոսնակը: