ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

1435

Մասնագետները վաղուց ահազանգում են. անհապաղ պետք է վերականգնել Երևանի համար թոքերի նշանակություն ունեցող կանաչապատ տարածքները: Վերականգնվող անտառային տարածքներում շատ կարևոր է փշատերև ծառատեսակների տնկումները, որոնք ողջ տարին մթնոլորտից կլանում են և՛ փոշին, և՛ գազը: Երևանում կան փոշեդիմակցուն ծառատեսակներ, սակայն դրանք ձմռան ամիսներին զրկված են լինում տերևներից:

Բնապահպան Ինգա Զարաֆյանը համոզված է, որ եթե նույնիսկ վերկանգնվեն անտառային և կանաչապատ տարածքները, Երևանը չի կարողանա վերադարձնել իր նախկին տեսքը. «Ցավալին այն է, որ մեր համայնքներում մայթերին և բակային տարածքներում բնակիչները զրկվեցին կանաչ տարածքից, որոնց փոխարեն կառուցվեցին քառակուսի առևտրային շինություններ: Բակային կանաչ տարածքների զավթումով խախտվեց մեր միկրոկլիման»:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում մեկնարկել են ևս մեկ այգու կառուցման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Այգին կառուցվում է Երևանի քաղաքապետարանի այգիների և պուրակների բարեկարգման, ինչպես նաև նոր հանգստի գոտիների ստեղծման ծրագրով։

Նոր այգում նախատեսվում է կառուցել մանկական խաղահրապարակ, տեղադրել մարզասարքեր, նստարաններ, աղբամաններ, ճեմուղիներ և քաղաքացիների ժամանցի համար նախատեսված այլ հարմարություններ:

Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը:

 

Մարինե Կիրակոսյան

4-րդ կուրս

Կիսվել