ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր ընդունել եմ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը: Գերմանական այս կուսակցության հետ համագործակցում ենք արդեն հինգ տարի: Կարծում եմ՝ պատերազմական այս ծանր օրերին իրենց նախաձեռնությամբ Արցախում գտնվելու փաստը վկայում է այդ համագործակցության արդյունավետության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի հետ կապված խնդիրները և դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը»,- գրել է նախագահը։