Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Արծրուն Հովհաննիսյան

700

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այսօր՝ վաղ առավոտյան, նորից մարտերը շարունակվել են։ Հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել։
«Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո։ Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է։ «Կորուստների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, կամփոփվեն թվական տվյալները։
Ադրբեջանական կողմի դիակների հուղարկավորության վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող, որովհետև դիակները շատ դեպքերում միջդիրքային տարածություններում կամ դիրքերի մեջտեղում են»
,-ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց նաև, որ նման բան անելու համար լիարժեք անվտանգ միջավայր է պետք, ընդ որում, մենք դրել ենք հստակ պայմաններ՝ միջազգային դիտորդնեի առկայությունը, այլապես չես կարող մոտենալ, որովհետև կրակագոտում ես հայտնվելու։

Կիսվել