Որևէ խմբավորում որևէ միլիմետր առաջ չի եկել․ Արծրուն Հովհաննիսյանն

Որևէ խմբավորում որևէ միլիմետր առաջ չի եկել․ Արծրուն Հովհաննիսյանն

654

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն հայտնեց, որ այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով։ Թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությամբ։
 «Այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով։ Թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությամբ։
Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր, որոնց գործողությունները ՊԲ-ն նաև տեսանյութով հրապարակեց, փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ, մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի։ Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր։
Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են»։

Նա նշեց, որ Ուղղությունը հատկապես թեքվել է դեպի ավելի հարավ՝ ավելի մոտ Արաքսի հունին։
 «Մի քանի օջախային առանձին տեղերում հակառակորդի՝ առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որևէ խմբավորում որևէ միլիմետր առաջ չի եկել, հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ։
Օդուժ շատ չի կիրառվել, չնայած առավոտյան մեր ԶՈՒ-ի ՀՕՊ-ի կողմից խոցվել է մեկ ինքնաթիռ, որի մասին պաշտոնապես հաղորդում եղել է։Մարտերը շարունակվում են, այդքան թեժ չեն՝ նախորդ օրերի ամենաթեժ մարտերի հետ համեմատած, բայց պահպանում են իրենց աստիճանը։
Կիրառվում են հիմնականում հրետանի, շատ քիչ քանակությամբ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ և մասամբ օդուժ,- ասել է Արծրուն Հովհաննիսըանը »,-
ասել է Հովհաննիսյանը։

Կիսվել