ՊԲ-ն հաջողությամբ կանխել է կենտրոնական ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձեր

ՊԲ-ն հաջողությամբ կանխել է կենտրոնական ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձեր

434

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Այս մասին հայտնում է պաշտպանության բանակը։

«Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,-գրված է հաղորդագրության մեջ։

Կիսվել