Ավստրալիայի ամենամեծ նահանգի` Նոր Հարավային Ուելսի օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը:
«Արցախի Հանրապետությունը ճանաչվել է 61 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ: Խորհրդարանականները նաև դատապարտել են Արցախի բնիկ ժողովրդի՝ հայերի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակումները»,-գրված է հայտարարության մեջ։