ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում շատ լավ առաջընթաց կա։
«Մենք աշխատում ենք Հայաստանի հետ: Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Նրանք շատ լավ մարդիկ են, շատ նվիրված: Եվ տեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, լավ առաջընթացի ենք հասել, որ պետք է հարգվի: Կտեսնենք, ինչ կլինի:
Այս երկրում շատ մարդիկ ունենք, որոնք Հայաստանից են եկել: Նրանք շատ լավ մարդիկ են և մենք կօգնենք նրանց»,-ասել է Թրամփը։