ԵՐԳՈՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ 2017

ԵՐԳՈՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ 2017

1416

Մարտի 30-ին ԵՊՀ կենտրոնական  մասնաշենքի Մեծ դահլիճում կայացավ  «Երգող համալսարանական 2017»  մրցույթի երկրորդ փուլը: Հիշեցնենք` առաջին փուլը տեղի էր ունեցել  մարտ ամսվա սկզբին: Ժյուրիների կազմում էին համալսարանի մշակույթի  հանձնաժողովի նախագահ Աննա Գարեգինյանը և աշուղական միության անդամ Հրանտ Մուրադյանը:

Առաջին փուլին մասնակցել էին մոտ 100 ուսանողներ, որոնցից մի քանի տասնյակն էր անցել երկրորդ փուլ: Երկրորդ փուլն անցավ ավելի մրցակցային, քան առաջինն էր, քանի որ երկրորդ փուլից հետո պարզ պետք է դառնար «Երգող համալսարանական 2017» մրցույթի հաղթողը:

Մեզ հետ զրույցում ժյուրիի անդամ  «Երգող համալսարանական»  մրցույթի առաջին հաղթող Ավդալյան Գայանեն նշեց.

-Մասնակիցները պատրաստված էին: Նկատելի էր առաջին փուլից հետո նրանց աշխատանաքների արդյունքը: Բոլորը բեմ էին բարձրանում արդեն ոչ թե որպես  սկսնակներ, այլ որպես պրոֆեսիոնալ, պատրաստված, բեմի էթիկային տիրապետող երաժիշտներ: Կան լավ վոկալային տվյալներով մասնակցներ, կարծում եմ սպասվում է թեժ մրցակցություն:

Մրցույթում  հաղթողի կոչումից բացի լինելու է նաև այլ մրցանակ ` հանդիսատեսի համակրանք, որին ընտրելուն է հենց հանդիսատեսը:

Բոլոր մասինակցները ավանդույթին համաձայն հուզված և անհանգիստ էին, ոմանք գոհ էին իրենց ելույթից, ոմանք կարծում էին, որ կարող էին ավելի լավ:

-Ներկայացրել եմ Էվելինա Մակարյանի երգացանկից «Արեգակ» երգը: Անկեղծ ասած տրամադրվածությունս մրցույթային չէր, միգուցե պատճառը մի փոքր վատառողջ լինելս էր,- ասում է մրցույթի մասնակից Լիլիթ Ալթունյանը:

Ժյուրին և հանդիսատեսը կայացրել են իրենց որոշումը: Հաղթողների անունները հայտնի կդառնան ապրիլի 14-ին ` ԵՊՀ ՈՒԽ ծննդյան նվիրված միջոցառման ընթացքում:

Անուշիկ Մկրտչյան

4-րդ կուրս

Կիսվել