Նոր հավելված` ադրբեջանական ֆեյքերի դեմ

Նոր հավելված` ադրբեջանական ֆեյքերի դեմ

881

Պատերազմական այս օրերին սոցցանցերում լիքն են ադրբեջանական ֆեյք էջերը, որոնց միջոցով թշնամին փորձում է ապատեղեկատվություն և խուճապ տարածել մեր մեդադաշտում և հասարակության մեջ։ Այս խնդրին լուծում է գտել վեբ ծրագրավորող Գոռ Գևորգյանը: Գոռն իր թիմի հետ ստեղծել է մի հավելված, որը տեղադրելով համակարգչի Գուգլ Քրոմի բրաուզերի վրա՝ կարող ես զգուշանալ և խուսափել ադրբեջանական ֆեյք էջերից և կայքերից:

  Նման համակարգի գաղափարը, ծրագրավորողի խոսքով, առաջացավ այն ժամանակ, երբ մարդիկ, իրենց էջերում անհայտ ծագմամբ էջերից նյութեր կիսվելով, խուճապ էին տարածում. «Երբ տեսանք, որ սոցցանցերում մարդիկ կիսվում են անհայտ ծագմամբ կայքերի և էջերի նյութերով, ինչը երբեմն այնպիսի պանիկա էր առաջացնում, որ նույնիսկ լուրջ վտանգներ էինք կանխատեսում, որոշեցինք գոնե մի փոքր զսպող մեխանիզմ մշակել»:

  Ֆեյք էջերի ցանկը պարբերաբար թարմացվում է, շուտով բազայում կավելանա ևս 50 նման էջ. «Բացահայտումը կատարվում է մեր մոնիտորինգի և հայրենակիցների աջակցությամբ։ Մարդիկ ակտիվորեն ուղարկում են հղումներ, մենք ևս մեկ անգամ ստուգում ենք դրանք, հետո ավելացնում բազա»: Համակարգը դեռևս աշխատում է համակարգիչների վրա, հեռախոսի համար հավելված ստեղծելու ցանկություն կա, սակայն դրա համար ժամանակ է պետք. «Ծրագրի աշխատանքը այնպես ենք կազմակերպել, որ օգտագործողի համար մաքսիմալ պարզ լինի։ Քաշում եք հավելվածը, նստացնում Քրոմում և վերջ։ Ուրիշ ոչ մի բան անել պետք չէ»:

Օֆելյա Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել