Գնդապետ Արշավիր Ղուլյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի. ՊՆ խոսնակ

Գնդապետ Արշավիր Ղուլյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի. ՊՆ խոսնակ

832

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է նորօրյա հերոսներից գնդապետ Ղուլյանի մասին։

«Գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանը մարտական գործողությունների ընթացքում բարձր վարպետությամբ իրականացրել է հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը, ինչի շնորհիվ ջախջախվել են թշնամական մեծաթիվ ուժեր: Նա ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Իմ արխիվային զրույցը ապրիլյան պատերազմի ժամանակ «Արիության մեդալի» արժանացած հրամանատարի հետ` հղումով»,-գրել է ՊՆ խոսնակը։

Կիսվել