2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին ուժի մեջ...

2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադար․ ՀՀ ԱԳՆ

582

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է․

«ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունՀայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության: Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին: Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»,-գրել է խոսնակը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական կայքը նաև հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման նպատակով համանախագահները և Արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնևում։

Կիսվել