Կեսօրին հրետանի է կիրառվել Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ. ԱԻՊԾ

Կեսօրին հրետանի է կիրառվել Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ. ԱԻՊԾ

733

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, կան տուժածներ՝ հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ: 

«Հետկեսօրին թշնամին ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Մարդկային կորուստներ չկան: Այստեղ ևս նյութական վնասները շատ են: «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծվել է նաև Մարտունու շրջանի Ննգի գյուղը: Կասետային ռումբերի հարվածի հետևանքով երեք կին վիրավորում է ստացել: Ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել