ԵԹԵ ՄԵՆՔ ՉՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՈՉ ՈՔ ԴԱ ՉԻ ԱՆԻ

ԵԹԵ ՄԵՆՔ ՉՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՈՉ ՈՔ ԴԱ ՉԻ ԱՆԻ

1288

Մարտի 10-ին ԵՊՀ «Չարենցի» անվան դահլիճում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին և  երկրորդ կուրսի ուսանողներին հյուր էին եկել Սննդի անվտանգության պետական  ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը և ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը։

Լուսինե Դավթյանն ուսանողներին ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում Սննդի անվտանգության պետական ծառայությունը, և  խոսեց  սպառողների իրավունքների մասի. «Ցանկացած սպառող իրավունք ունի որակյալ մթերք, որակյալ ծառայություն ստանալու։ Ցանկացած սպառողի իրավունքն է ունենալ անվտանգություն բոլոր ոլորտներում։ Մենք սպառող ենք, եթե մենք չպահանջեք, եթե մենք չպաշտպանենք մեր իրավունքները, ոչ ոք դա չի անի»,- ասաց Լուսինե Դավթյանը։ Վերջինս կարևորեց նաև լրագրողների դերը այս  հարցում, և հորդորեց նրանց նախ որպես սպառող բողոքել անորակ մթերքների դեմ, և  միևնույն ժամանակ որպես լրագրող գրել այդ մասին՝ վստահեցնելով, որ դա ամենաէֆեկտիվ աշխատող գործիքն է թերությունները վերացնելու գործում։

Հանդիպման ընթացքում Լուսինե Դավթյանը պատասխանեց նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին։ Դրանցից մեկին, թե ինչ միջոցներ է կիրառում ՍԱՊԾ- ը տնային պայմաններում մթերքների պահածոյացումը արգելելու համար, տիկին Դավթյանը պատասխանեց, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը չի կարող դա արգելել, և եթե պահպանվեն հիգիենայի կանոնները, ապա որևէ խնդիր չի կարող առաջանալ։

Մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն էլ նշեց, որ ՍԱՊԾ-ը արձագանքում է բոլոր բողոքներին և գնում է դրանց հետքերով, բայց երբեմն այդ բողոքները օբյեկտիվ չեն լինում և  երկրորդ անգամ արված փորձաքննություններում խախտումներ չեն արձանագրվում։

Հանդիպման ընթացքում ուսանողները դիտեցին նաև մթերքների մակնշմանը հետևելու վերաբերյալ տեսանյութեր, որոնք հիմնականում հասարակության ինքնագիտակցությունը բարձրացնելու և իրազեկման նպատակ ունեին։

 

Գեմա Աղաջանյան

2- րդ կուրս

Կիսվել