«Ընտանիք և համայնք» ԲՀԿ-ն սկսել է գործել 1990թ-ից։ Այժմ գործում է Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր, Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում` Թուֆենկյան Բ2 աջակցությամբ։ Նախնական շրջանում կազմակերպությունը կոչվել է «Մենք պարտավոր ենք ապրել», այնուհետև «Զանգակատուն», իսկ 2012թ․-ի հոկտեմբերից անվանվեց «Ընտանիք և համայնք»։
Կենտրոնում գործում են «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատերախումբը, «Արևածաղիկ» մանկական երգչախումբը, նկարչության, շուղագործության և կավագործության խմբակները։
Այն հարցին, թե ինչու են անվանել «Ընտանիք և համայնք», ավագ սոցաշխատող Սվետա Ավետիսյանը պատասխանեց.
-Մեր կենտրոն եկող շահառուն ոչ միայն երեխան է, այլ ամբողջ ընտանիքը։ Որևէ արդյունքի հասնելու համար պետք է աշխատել ընտանիքի հետ։ Դե իսկ համայնքը կազմված է ընտանիքներից, և երկուսն էլ մեկ միավորում են։ Նրանց կապը ցույց տալու համար ՀԿ-ն անվանվեց «Ընտանիք և համայնք»։
-Ո՞րն է կենտրոնի առաջնային նպատակը։
-Կենտրոնի առաջնային նպատակն է օգնել կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաներին, խոցելի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն աջակցության։
-Ի՞նչ է տալիս ՀԿ-ն, և ինչու՞ երեխաները գան հենց այստեղ։
-Կենտրոնը փորձում է երեխային տալ այն, ինչը չի հասցնում տալ դպրոցը և ընտանիքը, դրան զուգահեռ՝ այստեղ ամեն բան անվճար է։ Ոչ մի երեխա գումար չի տալիս որևէ խմբակի մասնակցելու համար։
Այս ամենի հետ մեկտեղ, երեխաներն անցնում են հոգեբանություն։ Կենտրոնի սաներից 10-ամյա Լոլան ասում է.
-Կենտրոնում օրն ավելի հետաքրքիր է դառնում։ Դասընկերներս էլ այստեղ են լինում, և մենք դպրոցից դուրս կարողանում ենք զբաղվել։
Մարիամ Թեյմուրազյան
2-րդ կուրս