Մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

409

Մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ Աննա Նաղդալյանը նշել էր, որ Ժնևի հանդիպման օրվա փոփոխությունը պայմանավորված էր իրավիճակային և լոգիստրիկ որոշակի հանգամանքներով։

« Ինչ վերաբերում է օրակարգին, մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցումն է՝ համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին: Եվ մեզ համար առաջինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է և դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմամբ: Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»,-ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Կիսվել