Համերգի միջոցով 6 մլն դոլար՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած «Artists for Artsakh» առցանց բարեգործական համերգի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար հավաքվեց 3 մլն դոլար, որը կրկնապատկվեց եւ դրանից հետո միայն 6 մլն դոլարը ուղղվեց հիմնադրամին։ Նախաձեռնությունը իրականություն է դարձել One Armenia-ի, Armenia Fund-ի, ՀԲԸՄ-ի և Creative Armenia-ի հետ համագործակցությամբ։
Համերգի ընթացքում իրենց ստեղծագործություններով հանդես եկան ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային արտիստներ՝ Սերժ Թանկյան, Տիգրան Համասյան, Սեբու Սիմոնյան, Արտո Թունջբոյաջյան, Դերեկ Շերինյան, Միքայել Ոսկանյան, ծագումով իրանցի Գոլշիֆթե Ֆարահանի և այլք։
Ինստագրամյան էջում Սերժ Թանկյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նվիրատվություն են կատարել․ «Ես ինքս իսկապես ապշած եմ համերգի երաժշտական և արտիստիկ որակով։ Եթե դեռ չեք տեսել այն, պարտադիր դիտեք: Դա մի հիասքանչ համերգ էր։ Այս ամենը կատարվում է բացառապես մարդասիրական նպատակով՝ ուղղված Հայաստանին և Արցախին, որը չափազանց անհրաժեշտ է։ Ձեր յուրաքանչյուր քայլով փրկում եք կյանքեր, որի համար անչափ շնորհակալ եմ»։
Սոնա Պետրոսյան
3-րդ կուրս