ՁԱԽՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՁԱԽՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1886

Եթե դու երբևէ գրել ես աջից ձախ, ապա մեծ է հավանականությունը, որ դու կամ ճապոնացի ես կամ էլ ձախլիկ:
Ձախլիկությունը համարվում է ուղեղի կառուցվածքային առանձնահատկության դրսևորում։ Աջ կամ ձախ ձեռքի առաջատարությունը որոշվում է ոչ թե երեխայի կամքով ու ցանկությամբ, այլ գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերի գործառույթների հատուկ բաշխմամբ։
Ըստ այս կամ այն կիսագնդի գերակայության՝ կարելի է առանձնացնել 3 տիպի մարդկանց.
1. աջլիկներ (մարդիկ, որոնց մոտ, որպես կանոն, գերակայում է ձախ կիսագունդը)
2. ձախլիկներ (մարդիկ, որոնց մոտ, որպես կանոն, գերակայում է աջ կիսագունդը)
3. մարդիկ, որոնց մոտ որևէ ձեռքի նախընտրություն արտահայտված չէ)։ Նրանք կարող են օգտվել աջ և ձախ ձեռքերից՝ հավասարապես։

Այստեղ մենք կփորձենք ծանոթանալ ձախլիկների հետ մի քիչ ավելի մոտից:
30-ամյա Թերեզան երկու որդիների մայր է: Չի գրում ձախ ձեռքով, բայց հավասարապես օգտագործում է այն կենցաղային գործերը անելիս: «Շատ հարմար բան է երկու ձեռքին էլ տիրապետելը, հոգնության դեպքում մեկը մյուսին փոխարինելու են գալիս:  Եթե փոքր հասակում փորձեի ապա կկարողանայի նաև գրել…»:

Լիլիանա Օսիպյանը սովորում է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Սա փաստում  է, որ ձխլիկների համար արագ գրելը բոլորովին էլ խնդիր չէ, ինչպես կարծում են սովորաբար մարդիկ:

«Փոքր ժամանակ ձախլիկությունս մեծ մասամբ զգում էի սնվելիս, գուցե զարմանալի հնչի, բայց ես աջ ձեռքով երբեք չեմ կարողանում սնվել… Իսկ դպրոցում չկար մի ուսուցիչ, աշակերտ, ով անտարբեր կարողանար անցնել իմ կողքով, երբ նկատում էր ձախլիկ ությունս, միշտ բոլորը գալիս ու անընդմեջ հարցեր էին տալիս և հիացմունքով նայում ձեռքիս շարժումներին: Անգամ հիշում եմ, որ հաճախ դասընկերներիս հետ մրցում էի, ով ավելի արագ կգրի ես թե իրենք և ինչ մեղքս թաքցնեմ միշտ հաղթում էի ես (ծիծաղում է)»,- ասում է Լիլիանան:
Հարցին, թե արդյո՞ք կա մի բան, որում իր ձախլիկությունը որպես առավելություն է օգտագործում, Լիլիանան պատասխանեց.«Սուտ կլինի, եթե ասեմ, որ կան բաներ, որոնցում օգտագործում եմ ձախլիկ լինելուս հանգամանքը, ուղղակի միշտ սիրում եմ կես կատակ կես լուրջ ասել՝ ձախիս խփածը խփածա է: Եվ առհասարակ, ձախլիկությունը համարում եմ բացառիկությունների շարքից և երևի դա բնության նվերն է ինձ՝ մի մարդու, որ միշտ ձգտում է դեպի բացառիկը: Իսկ այն, ինչը բացառիկ է, հետաքրիքր է և գրավիչ: Իսկ երբ Լանային տալիս են բոլորիս հայտնի հարցը՝ «վա՜յ,ձախլի՞կ ես», Լիլիանան պատասխանում է հումորով, բայց միաժամանակ շատ լուրջ ՝ «Վա՜յ, դու էլ աջլիկ ես»:

Ի տարբերություն Լիլիանայի, Միքայելը, ով ևս ԵՊՀ ուսոնղ է, բախվել է մանկավարժների խիստ դիրքորոշմանը՝ ձախլիկության վերաբերյալ. «Վաղ հասակում այո, տարական դասարանում սովորելիս, դասղեկս հաճախ ինձ նախատում էր` ասելով, որ աջ ձեռքով գրելն ավելի ճիշտ է և ընդունված։ Բայց ծնողներիս ընդառաջման շնորհիվ ես չեմ հրաժարվել այդ «սովորությունից»»:
Միքայելը ևս ձախլիկությունը երբեք չի դիտարկել որպես թերություն կամ պակասություն, ճիշտ հակառակը. «Ըստ իմ ուսումնասիրած տեղեկությունների մարդկանց մեջ ձախլիկների թիվը անհամեմատ քիչ է, նաև այն փաստը, որ աշխարհում շատ հայտնի ինչու չէ խելացի մարդիկ ձախլիկ են, ինչպես՝ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, Ֆուտբոլիստ Մեսսին և այլք, համենայնդեպս ինձ դուր է գալիս բացառիկ լինելու փաստը: Հատկապես, որ ես «գրեթե» չասեմ, յուրաքանչյուր գործողություն կատարում եմ բացառապես ձախ ձեռքով: ԻՆձ նույնպես միշտ հարցնում են ձախլիկ եմ թե ոչ, չնայած տեսնում են, որ ձախլիկ եմ, բայց ես պատասխանում եմ «Այո», քանի որ ինձ այդ հարցը ուղղում են դրական տրամադրությամբ, ի հակառակ տգեղ ձեռագիր ունեցող ձախլիկների, ինձ մոտ դա չափազանց գեղեցիկ է ստսցվում և նրանք այդ հարցը հիմնականում ուղղում են զարմանքից»:

Ավելի վաղ մանկավարժները ջանասիրաբար փոքրիկ ձախլիկներին սովորեցնում էին գրել, նկարել ոչ թե ձախ այլ աջ ձեռքով, հավատացնելով, որ ձախը սխալ է, այդպիսով երեխաների մեջ սերմանելով թերարժեքության զգացում: Սակայն, ձախլիկներին վերափոխելը կարող է ազդել երեխայի զարգացման բնականոն գործընթացի վրա։ Կարող է նաև բացասաբար ազդել երեխայի իմացական կարողությունների վրա։
Փոքրիկների բժշկությամբ զբաղվով Ռիտա Գևորգյանը ասում է, որ գրելու կերպը բռնի փոխելը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների. «Հոգեբանական բարդույթներ կառաջանան, երեխան կվախենա գրելուց, կհրաժարվի ոչ միայն գրել ձախ ձեռքով, այլ նաև աջով: Եթե երեխայի մոտ զարգացած է ձախը, ապա երբեք չի սկարող այդչափ զարգացնել նաև աջը, դա կազդի նյարդային համակարգի վրա, կառաջանան նյարդային կծկումներ և մինչև անգամ կարող է հանգեցնել սթրեսսի: Ի հայտ կգան բազմաթիվ բացասական երևույթներ, ինչպիսիք են, օրինակ, հոգեկան անկայունությունը, ֆիզիկական զարգացման թուլացումը, անփութությունը, դանդաղկոտությունը, անհանգստությունը, կակազությունը, ախորժակի բացակայությունը և այլն»:

Նունե Միրաբյանը երկար ժամանակ է ինչ դասավանդում է  դպրոցի տարրական դասարաններում: Նա ևս մեկ անգամ պնդեց, որ ընդհանրապես չի կարելի փոխել. «Եթե ձախլիկ է, պետք է  թողնես, որ ձախով էլ գրի, որովհետև շեղելը հոգեբանական ու ունակությունների մի շարք խնդիրներ կարող է առաջացնի: Եթե անընդհատ փորձես փոխել, երեխան կոմպլեքսավորվի ձախով գրելուց, չի կենտրոնանա դասերի վրա, այլ կկենտրոնա գրելու ձևի վրա, ինչն էլ կշեղի ուշադրությունը: Ու առհասարակ մանկավարժության մեջ ոչինչ չպետք է ստիպողաբար լինի, դրանից միայն վատ հետևանքներ են բխում»:

Ելենան երեք դուստր ունի, որոնցից ամենափոքրը ձախլիկ է: Ասում է, որ երբեք չի անհանսգտացրել իրեն այս հանգամանքը, չի մտածելանգամ այն մասին, որ ստիպողաբար փոխի երեխայի ձեռքը. «Դա նեղվելու բան չէր, ես նկատում էի, որ նա ամեն ինչում ձախ ձեռքն է գործի գցում, երբ նոր միայն սովորում էր գրել, սկսում էր թղթի աջ մասից, ճիշտ ճապոնացիների նման, բայց դա միայն հաճելի էր, քանի որ ես լսել էի, որ ձախլիկներն առավել հաճախ են հասնում մեծ հաջողությունների»:

Կյանքի տարբեր բնագավառներում ձախլիկների հարմարեցումը սովորաբար ավելի դժվար է ընթանում։ Բանն այն է, որ նրանք ապրում են աջլիկների համար նախատեսված աշխարհում, որտեղ գրեթե ամեն ինչ հարմարեցված է աջլիկների գործունեությանը՝ սկսած այնպիսի պարզագույն գործիքներից, ինչպիսիք են մկրատը, արդուկը և այլն։

Ձախլիկների մոտ խոսքը հուզականորեն հագեցած է, արտահայտիչ, հնչերանգով և շարժումներով հարուստ։ Նրանց շարքում հաճախ կարելի է հանդիպել գրականագետների, լրագրողների, արվեստի գործիչների, կազմակերպիչների։

Մի քանի փաստեր թվով քիչ,բայց հետաքրքիր կարողություններով օժտված «ձախ-մոլորակայինների» մասին.

  • Ձախ ձեռքով է գրում երկրագնի ողջ բնակչության միայն 10 տոկոսը
  •  Ձախլիկությունը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց։
  • Աջլիկներ և ձախլիկներ կան նաև կենդանիների մեջ։
  • Օգոստոսի 13-ն ամբողջ աշխարհում ընդունված է որպես ձախլիկների օր։
  • Հանրաճանաչ մարդկանցից ձախլիկներ են եղել՝ Ալբերտ Այնշտայնը, Ալեքսանդր Պուշկինը, Մերիլին Մոնրոն, Ուինսթոն Չերչիլը, Մեծ Բրիտանիայի թագոջհի Վիկտորյան, Լեոնարդո դա Վինչին, Պաբլո Պիկասոն, Չարլի Չապլինը, Փոլ ՄակՔարտնին, Ֆրանց Կաֆկան, Ֆիդել Կաստրոն, ԱՄՆ–ի նախագահների մի մասը:
  • Նախկինում ձախլիկներին սատանայական հատկություններ են վերագրել:

 

Նոռա Գրիգորյան

4-րդ կուրս

Կիսվել