Դպրոցի բակում հող էինք մշակել, որ ծաղիկներ ցանենք. Սուսաննա Ղուլյան

Դպրոցի բակում հող էինք մշակել, որ ծաղիկներ ցանենք. Սուսաննա Ղուլյան

1216

Սուսաննա Ղուլյանը Արցախի Դրախտիկ գյուղի Վազգեն Բաղդասարյանի անվան միջնակարգ  դպրոցի տնօրենն է` սկսած 2018 թվականի սեպտեմբերի 1-ից: Արցախում ընթացող պատերազմական գործողությունների պատճառով արդեն մի քանի շաբաթ է՝ գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:

՞րբ եկաք Հայաստան:

-Հայաստան եկանք հոկտեմբերի 16-ին: Մինչ այդ գյուղում էինք: Հիմնականում տանն էինք գտնվում:

-Ապաստարաններում չէի ՞ք լինում:

-Գյուղը ապաստարանների կարիք ունի, գյուղում ապաստարաններ չկան:

-Ինչպե ՞ս հասաք Հայաստան:

-Մեզ հրաման տվեցին, որ կանայք և աղջիկները պետք է դուրս գան գյուղից: Եվ մենք, մեր անվտանգության մասին մտածելով, այդպես էլ արեցինք՝ եկանք Հայաստան:

-Վերջին անգամ ե ՞րբ եք եղել դպրոցում:

-Դպրոցը հրթիռակոծեցին հոկտեմբերի 6-ին: Մենք գնացինք, որ կարգի բերենք, հավաքենք, ինչը հնարավոր է՝ պահենք: Հիմա գյուղում երևի մարդ չկա, իսկ դպրոցս չգիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում:

՞նչպիսին էր դպրոցը մինչ հրթիռակոծությունը:

Նոր էր վերանորագված, բավականին լավ վիճակում էր գտնվում: Նույնիսկ դպրոցի բակում հող էինք մշակել, որ ծաղիկներ ցանենք, բայց…

-Խոսու ՞մ եք Ձեր աշակերտների հետ:

-Նրանք նույնպես Հայաստանում են: Կապ ենք պահում իրար հետ: Մի մասը սկսել են հաճախել Հայաստանի դպրոցներ, որ ուսումը կիսատ չթողնեն:

-Հիմա, երբ Հայաստանում եք, ի ՞նչ տեսքով է դպրոցը հայտնվում Ձեր հիշողությունների մեջ:

 -Մենք մեր դպրոցում շատ անելիքներ ուեինք, կիսատ թողած գործեր: Երբ խաղաղություն լինի, մենք բոլորս էլ անպայման վերադառնալու ենք ու շարունակենք այն, ինչը սկսել էինք:

Լուսինե Գուլյան

2-րդ կուրս

Կիսվել