Նորօրյա մեր հերոսների մեջ մեծ թիվ են կազմում բուժծառայողները, ովքեր, ինչպես միշտ, բարոյական ու մասնագիտական բարձունքի վրա գտնվելով, նոր նշաձողի են հասցնում ռազմական բժշկի կոչումը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ բուժծառայության մայորներ Արմեն Արամայիսի Սարգսյանը, Շալիկո Սամվելի Վարդանյանը, Միքայել Հրանտի Հայրիյանը, Նելլի Սլավայի Մանգասարյանը, Կարեն Պետրոսի Ղուկասյանը, Ռուբեն Վլադիկի Խաչատրյանը, ենթասպա Անուշ Միրիկի Հարությունյանը, կապիտան Ռուբեն Ստեփանի Խաչատրյանը, լեյտենանտ Հայկ Ռաֆիկի Սարգսյանը, ծառայող Նարինե Նիկոլայի Սարգսյանը և Ռիմմա Նիկոլայի Բեգլարյանը կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով: