Կանանց ջոկատները վերապատրաստվում են

Կանանց ջոկատները վերապատրաստվում են

729

Հայ կանայք և աղջիկները բանակի կողքին են: Կանանց կամավորական ջոկատներ են ստեղծվել և անցել մարզումների: Դիմողները հիմնականում մարտական պատրաստվածություն չունեն․ պատրաստ են օգնել, ինչով կարող են։ Շատերը թողել են իրենց ուսումը, աշխատանքը, ընտանիքը և շտապել հայրենիքը պաշտպանելու: Մի քանի օրում կանանց կամավորական հայտերը հատել են 1000-ի շեմը: Ցուցակից, սակայն, ընտրվում են ոչ բոլորը:

Ռազմաճակատ մեկնել պատրաստվողների կազում է ապագա իրավաբան Դիանա Վերանյանը: Կամավորագրվել է և անցել ամեն գնով հայրենիքը պաշտպանելու գործին։ «Ինձ համար հպարտություն է հայ աղջիկ ծնվելը։ Հայ աղջիկները միշտ տարբերվել են իրենց քաջությամբ։ Մենք կանգնելու ենք մեր զինվորների կողքին և մեր ներկայությամբ նրանց ուժ ենք տալու։ Միասին կերտելու ենք մեր հաղթական պատմության ուղին»,- մեզ հետ զրույցում ասաց Դիանան։ «Ես առանց մի վարկյան վարանելու զինվորագրվել եմ պաշտպանության բանակի շարքեր և կանգնում եմ իմ եղբայրների կողքին»,- ավելացրեց ու այս խոսքերով էլ շարժվեց մարզումների։  

Այս օրհասական պահին Դիանան և Դիանայի նման շատ հայ աղջիկներ պատրաստ են զենք վերցնել և կանգնել բանակի կողքին։ Հայտագրումները, վերապատրաստման և ռազմական գիտելիքներ ձեռք բերելու աշխատանքները շարունակվում են։ Հայ կանայք ևս մեկ անգամ ապացուցում են, որ պաշտպաններ են ոչ միայն թիկունքում, այլ նաև խրամատում։

Էլեն Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել