ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական դժոխք են կազմակերպել. ՊՆ խոսնակ

ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական դժոխք են կազմակերպել. ՊՆ խոսնակ

474

Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները: Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավարևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական դժոխք են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով լուսանկարներ:  

«Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ: Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները»,- գրել է ՊՆ խոսնակը:

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3383710958331707
Կիսվել