Մեր ստորաբաժանումները շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս հետապնդում են և բնագծերի փոփոխություն...

Մեր ստորաբաժանումները շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս հետապնդում են և բնագծերի փոփոխություն կատարում. Արծրուն Հովհաննիսյան

420

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ վաղ առավոտյան, գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական ԶՈՒ-երը՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։

«Վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր։ Եվ ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները՝ հատկապես հրետանային կրակով, շարունակել են թնամուշ ուժերի ոչնչացումը»,-ընդգծեց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ կեսօրին մոտ Ադրբեջանի Զինված ուժերը հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ մի քանի տեղամասում, փորձել են ծխածածկույթի քողի տակ դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականցնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել են և հեռահար՝ հատկապես հրետանու կրակով ոչնչացվել ու հետ շպրտվել։

«Մարտերը շարունակվում են, շատ սաստիկ ու ծանր չեն։ Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը։ Շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս հետապնդում են և բնագծերի փոփոխություն կատարում»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Կիսվել