Դիլիջանի ոչ Դիլիջանցի կամավորները

Դիլիջանի ոչ Դիլիջանցի կամավորները

950

Արցախից եկած 100-ից ավելի ընտանիքներ իրենց ժամանակավոր տներն են գտել Տավուշի մարզում։ Դիլիջանի կամավորների թիմը փորձում է ապաստարաններ հատկացնել, հոգալ նրանց նյութական կարիքները` հավաքագրելով հագուստ, առաջին անհրաժշտության պարագաներ, դեղորայք, սնունդ: Այս ամենը կատարվում է Դիլիջանի համայնքապետարանի գլխավորությամբ և աջակցությամբ, ինչպես նաև համաքաղաքացիների օժանդակությամբ: Սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնք նույնիսկ Դիլիջանից չեն, բայց հնարավորութան սահմաններում օգնում են քաղաքին:

Էլիզան, որը Դոնի Ռոստովի սուրբ Հարություն եկեղեցու երիտասարդաց միության ղեկավարն է, պատերազմի մասի լուրը իմանալուն պես որոշեց, որ իր թիմի հետ ամբողջ ժամանակը պետք է տրամադրի օգնության կազմակերպման աշխատանքներին: Էլիզան հովանավորներ է գտնում Դիլիջանում ժամանակավորապես հաստատված ընտանիքների համար, կազմակերպում է դրահամավաք և փորձում է ամեն կերպ օգնել Հայաստանում բնակվող իր կամավոր ընկերներին:

Քանի որ ես սփյուռքում եմ ապրում, ես ավելի շատ եմ զգում հայրենիքի քաղցրությունը և միշտ գիտակցում եմ, որ մենք հայրենիքի թիկունքն ենք և պիտի միշտ պատրաստակամ լինենք օգնության: Մենք ամեն օր քնում և արթնանում ենք այն մտքով, որ այսօր էլ հնարավորինս չափ օգնենք մեր երկրին,- ասոււմ է Էլիզան:

Էլիզայի խոսքերով՝ սփյուռքը ևս շատ միասնական է, նամանավանդ հիմա, շատ ավելի մեծ գումար է փոխանցվում բարեգործական հիմնադրամին:

Ես ամեն ամառ գնում եմ Արցախ և շատ մտերիմներ ունեմ այնտեղ: Դրա համար մենք մեր հավաքած գումարի մի մասը ուղարկում ենք հիմնադրամին, մյուս մասն էլ արցախցի ընկերներիս և Դիլիջանում կամավորական աշխատանքներ տանող մտերիմներիս հորդորով գնում ենք անրհրաժեշտ պարագաները և ուղարկում Հայաստան:

Էլիզան նշում է, որ ամենամեծ դժվարութունը տեղափոխելու մեջ է, բայց միշտ որևէ միջոց գտնվում է:

Գայանե Պետրոսյանը նույնպես ծնունդով Դիլիջանից չէ և երկար ժամանակ ապրել է արտասահմանում, բայց հիմա Դիլիջանում է և աշխատում է մյուս կամավորների հետ։

Մենք ընկերներով թիմ ենք կազմել, համագործակցում ենք Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ու Տավուշի մարզպետարանի հետ, զբաղվում ենք Արցախից տեղահանված ընտանիքների տեղավորմամբ, նրանց սննդամթերքով, հագուստով ու տնտեսական պարագաներով ապահովմամբ։ Ունենք 450-ից ավել անձ մեր հովանավորության տակ Դիլիջանում, Հաղարծնի ու Գոշ գյուղերում:

Գայանեի խոսքերով՝ իրենք աստիճանաբար ավելի համակարգված ենք աշխատում, բայց անընդմեջ սննդի ու տնտեսական պարագաների կարիքը կա։ Իսկ Արցախից եկած հայրենակիցների մասին ասում է.

-Բոլորը սպասում են, որ ամեն ինչ շուտ վերջանա, ու վերադառնան իրենց տները։ Ոմանք արագ հարմարվում ու ինտեգրվում են, ոմանք ավելի դժվար։ Մարդիկ կան, որոնց արդեն աշխատանքի ենք տեղավորել, սովորական կյանքի հունի մեջ են մտել։

Դիլիջանում կամավորական աշխատանքներ է կատարում նաև դերասան Անդրանիկ Հարությունյանը:

-Սեպտեմբերի 27-ից սկսած, երբ սկսեց այս չարաբաստիկ պատերազմը, ես և իմ թիմը Արցախից Հայաստանի տարածք տեղափոխեցինք մայրերի և երեխաների: Մեր թիմը աշխատում է ոչ թե այստեղից սաման օգնություն ուղարկելու, այլ վտանգավոր գոտում բնակվղ մադկանց այստեղ տեղափոխելու և հնարավորինս նրանց ամեն ինչով ապահովելու համար:

Անդրանիկ Հարությունյանը նաև կազմակերպում է մանկական միջոցառումներ՝ երեխաների և ծնողների օրն ինչ-որ չափով լցնելու համար: Ասում է, որ այս պահին նրանց ցրվել է պետք, չպետք է թողնենք՝ մնան հյուրանոցների պատերում:

Նշեմ, որ հայ  հայտնիների մեծամասնությունը իրենց կամավորական աշխատանքներն են տանում, ոմանք թիկունքնում, ոմանք էլ սահմանին:

Անի Վաթինյան

4-րդ կուրս

Կիսվել