Լուսադեմին թշնամին ծանր հրետանի է կիրառել Մարտունի քաղաքում և հրետակոծել Շուշին. ԱՀ...

Լուսադեմին թշնամին ծանր հրետանի է կիրառել Մարտունի քաղաքում և հրետակոծել Շուշին. ԱՀ ԱԻՊԾ

481

Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Այդ մասին տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

Կիսվել