Այսօր Հայաստանում նշում ենք Հետախույզի օրը

Այսօր Հայաստանում նշում ենք Հետախույզի օրը

847

Հետախույզի օրը Հայաստանում նշվում է նոյեմբերի 5-ին։
Հայաստանի Զինված ուժերում հետախուզական ստորաբաժանումների ձևավորումը ավարտվեց 1992 թվականին: 1992 թվականի նոյեմբերի 5-ին կամավորական ջոկատների հիմքի վրա ավարտվեց ՀՀ ԶՈւ-ի հետախուզական զորամասի ձևավորումը և հենց այդ օրն էլ ավելի ուշ, ՀՀ ԶՈՒ-ում պաշտոնապես ընդունվեց հետախուզական զորքերի օր։ Այս տարի նշվում է հետախուզության զորքերի կազմավորման 28-րդ տարեդարձը։

Հետախույզին միշտ էլ բնորոշ է բարձր պատրաստվածությունն ու պատրաստակամությունը, հայրենիքին նվիրվածությունը, ցանկացած պայմաններում մարտական խնդիրների իրականացումը։

Հետախուզության ամբողջ պատմությունը, հատկապես վերջին երկու հարյուրամյակների ընթացքը, վկայում են, որ իսկական հետախույզը, բնավորության ինչպիսի գծեր էլ որ ունենա, աչքի է ընկնում նախ և առաջ իր բարձր մտավոր կարողություններով, մասնավորապես, վերլուծական մտքի ունակություններով:

Հետախուզությունը հաճախ բնորոշվում է որպես մեծ մտավոր կարողությունների տեր մարդկանց մրցասպարեզ: Հենց այդպիսի մարդկանց գործունեությունն է ապացուցում, որ հետախուզական աշխատանքը և՛ խաղաղ, և՛ պատերազմական ժամանակ արդյունավետ է լինում ոչ այնքան քանակի հաշվին, որքան որակի։

Արցախյան հերոսամարտի տարիներին հետախուզության ստորաբաժանումները պատվով կատարել են առաջադրված խնդիրները։ Եվ շատ զինծառայողներ այսօր էլ շարքում են և իրենց ավանդն են ներդնում հայրենիքի պաշտպանության սուրբ գործում՝ իրականացնելով փայլուն գործողություններ։

Հեղինակ՝ Անի Թամրազյան

Կիսվել