ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են Շուշիի ուղղությամբ նկատված հակառակորդի զրահամեքենաները

ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են Շուշիի ուղղությամբ նկատված հակառակորդի զրահամեքենաները

601

Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է , որ հակամարտության տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք չոզոքացվել են․

«Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած քայլերի արդյունքում չեզոքացվել են: Մասնավորապես, Քարին Տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է»։

Կիսվել