Սա կլինի կա՛մ մեր վերջը, կա՛մ վառ ապագայի սկիզբը…

Սա կլինի կա՛մ մեր վերջը, կա՛մ վառ ապագայի սկիզբը…

566

«Սկզբից, երբ խփեցին քաղաքի ուղղությամբ, չհասկացանք՝ ինչ է կատարվում, ու մի րոպե անց սկսվեց տագնապը։ Հասկացանք, որ պատերազմը սկսվելա, և սա կլինի կա՛մ մեր վերջը, կա՛մ վառ ապագայի սկիզբը։»,- իր խոսքում նշեց 25 տարեկան Աննան։

Աննան վարսավիր է, 3տարի է, ինչ ամուսնացել է և տեղափոխվել Ստեփանակերտ։ «Պատերազմը հենց սկսվեց, իջանք նկուղ, բոլորը շոկի մեջ էին։ Ես աղջկաս գրկած վախից դողում էի. դա մի անբացատրելի զգացում էր»,- պատմում էր Աննան։

Աննայի ամուսինը աշխատում է Ստեփանակերտի քաղաքապետարանում և պարբերաբար օգնություն է տանում դիրքեր, իսկ նա իր 2 տարեկան աղջկա՝ Սառայի հետ տեղափոխվել է Երևան։

«Անծանոթ մարդկանց տանն ենք ապրում, հազար բարեկամից ավելի լավն են, իրենք են առևտուր անում, մեր բոլոր կարիքները հոգում։ Ես ոչ մի տեղ չեմ դիմել օգնության համար»,- իր խոսքում հավելեց նա։

Չնայած նրան, որ նա ժամանակավորապես լքել է իր տունը, հեռու է գտնվում ամուսնուց, իսկ հարազատ եղբայրը կռվում է սահմանին, Աննան իր հույսը չի կորցնում. «Մաղթում եմ մեր հայ ազգին համբերություն, թող բոլոր մայրերը դիմավորեն իրենց տղերքին ողջ և առողջ, ու ոչ ոք չկասկածի, որ հաղթելու ենք»,- խոսքի վերջում նշեց նա։

Անի Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել