ԽՐՈՆԻԿ ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ

ԽՐՈՆԻԿ ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ

2406

Վերջերս «նորաձև» դարձած հիվադությունների շարքը համալրում է խրոնիկ հոգնածությունը։

Հիվանդության առաջին նախանշանը մշտական հոգնածության զգացողությունն է։

Անի Թադևոսյանի խոսքով ամենաթեթև ծանրաբեռնվածության դեպքում ուժասպառ է լինում։

«Մշտապես հոգնածություն եմ զգում, քնից նոր արթնանալու դեպքում արդեն     ինձ «ջարդված» եմ զգում։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ քնելն ինձ մոտ հանգստի տեսանկյունից ոչ մի օգտավետ գործառույթ չի կատարում։

Իսկ Էլեն Բաբիկյանի խոսքով նա զգալով թուլություն, որը վերածվում է նորմալ վիճակի՝  փորձում է կարգավորել։

«Եթե տվյալ օրվա հոգնածության պատճառը լարված առօրյան է, աշխատում եմ երկարացնել հանգստի ժամանակահատվածը։ Սնունդս հագեցնում եմ հանքանյութերով ու վիտամիններով»։

Որոշ մասնագետներ պնդում են, որ հիվանդության առաջացման պատճառ կարող է  հանդիսանալ նաև ոչ բավարար քանակով ջուր խմելը։

Թերապևտ Լաուրա Գաբրիելյանի խոսքով Հայաստանում հիվանդությունն ունի 90 տոկոսանոց տարածում։

«Հիվանդության առաջացման պատճառ կարող են դառնալ այլ հիվանդությունները՝ հորմոնային, նյարդային համակարգի խնդիրները, շաքարախտը, վահանաձև գեղձի հիվանդությունները, անոթային անբավարարությունը և գերծանրաբեռնված կյանքը: Բացի այդ մեծ նշանակություն ունի նաև հանգստի բացակայությունը, անորակ սնունդը»-ասաց թերապեվտը։

Որոշ մասնագետներ պնդում են, որ այս հիվանդությունը հանդիպում է գրեթե բոլոր տարիքային խմբերի մոտ՝ դեռահասներից մինչև մեծահասակներ։  Սակայն ամենից շատ այս հիվանդությամբ տառպում են միջին տարիքի մարդիկ և հիմնականում կանայք։ Սա պայմանավորված է նրանով, որ կանայք բացի աշխատանքից զբաղվում են նաև տնային գործերով, ուստի ավելի են ծանրաբեռնվում։

Հոգեբան Սաթեն Գրիգորյանի խոսքով` խրոնիկ հոգնածությունն արտահայտվում է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ախտանիշներով։

«Խրոնիկ հոգնածություն առաջանում է գերլարվածությունից, գերծանրաբեռնվածությունից, որոնց դեմ պայքարելու միակ տարբերակը հանգստի համար կանոնավոր ժամանակ տրամադրելն է և կանոնավոր քնի ժամ սահմանելը։ Այդ ընթացքում խորանալու միտում  ունի, ուստի աչքաթող անել չի կարելի, այլապես կվերածվի շատ ավելի լուրջ խնդրի».-ասաց հոգեբանը։

Թերապեվտի խոսքով սխալ սննդակարգը նույնպես կարող է պատճառ հանդիսանալ։

«Հիվանդության դեմ պայքարի միջոցներից է օրվա ռեժիմը։ Հստակ սահմանազատված գրաֆիկը իսկական լուծում է։ Սառը ցնցուղը նույնպես դրակա ազդեցություն է ունենում։  Սնունդը կարգավորելը։ Աշխատեք չուտել չափից շատ, քանի որ ուտելուց հետո  բոլորիս էլ դուր է գալիս քնելը։

Հետևեք քաշին։ Գեր մարդիկ ավելի շուտ են հոգնում, քանի որ գիրությունը  ազդում է սիրտ-անոթային համակարգի, շնչառության վրա։

Ֆիտոթերապիա։ Օգտագործեք տարբեր թուրմեր։ Երեկոյան խորհուրդ է տրվում մեկ բաժակ թեյ խմել»-ասաց բժիշկը։

Նման վիճակից դուրս գալու համար խորհուրդ է տրվում ժամանակ տրամադրել հանգստին, շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին։ Կարևոր է նորմալեցնել հոգեկան վիճակն ու ստանալ մաքսիմում դրական էմոցիաներ։ Քանի որ խրոնիկ հոգնածություն ունենալու դեպքում օրգանիզմում բոլոր պրոցեսները դանդաղում են, խորհուրդ է տրվում շատ վիտամիններ օգտագործել։

 

Լաուրա Թաթմանյան

4-րդ կուրս

 

Կիսվել