Նոյեմբերի 17-ին անվտանգ կերպով սկսելու է գործել Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին

Նոյեմբերի 17-ին անվտանգ կերպով սկսելու է գործել Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին

594

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հավաստիացմամբ՝ վաղը՝ նոյեմբերի 17-ին, ժամը 10:00-ից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով:

«Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ առնվազն մինչև նոյեմբերի 25-ը դրան զուգահեռ կգործի նաև Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս մայրուղին:
Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության համագործակցությամբ առավելագույնը կատարվում է ապահովելու համար արտաքին աշխարհի հետ Արցախի բնակչության տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, և մեր քաղաքացիներն արդեն կարող են իրենց ապահով զգալ ու վերադառնալ հայրենի տներ»
,-հայտնել է ԱՀ նախագահը:

Կիսվել