Սենատոր Մենենդեսը ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և...

Սենատոր Մենենդեսը ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ

668

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ի նոր ղեկավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ` Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Մենենդեսը կոչ է արել 100 մլն դոլարի օգնություն հատկացնել Արցախում հումանիտար աղետը կանխելուն։ Նա նաև հորդորել է ԱՄՆ-ին վերսկսել իր մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին, ինչպես նաև դադարեցնել Անկարային և Բաքվին ամերիկյան զենքի վաճառքը:

Կիսվել