Ռուսաստանի ղեկավարությունը մշտական կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ՝ համակարգելու հետպատերազմյան կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում գտնվող սրբավայրերն ու մշակութային կոթողները գտնվում են ռուս խաղաղապահների ուշադրության եւ ՌԴ ԱԳՆ-ն ուշադրության կենտրոնում։
«Պղծելու կամ ոչնչացնելու հրեշավոր փորձերի վերաբերյալ փաստերը կան: Մյուս կողմից, դուք տեսնում եք, թե ինչպես են մեր խաղաղապահներն իրենց դրսևորում սրբավայրերի և մշակութային օբյեկտների պահպանության գործում: Այս հարցը առավել արդիականներից մեկն է, բայց հիմա, առաջին հերթին, խոսքը մարդկանց կյանքերի պահպանման, փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման եւ ապրելու համար անհրաժեշտ պայմանների ապահովման մասին է»,- ասել է նա։