Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար, Մեսրոպ Առաքելյանը՝ Աշխատանքի և սոցիալական...

Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար, Մեսրոպ Առաքելյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

712

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց, Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատվում է Ֆիլիքս Ցոլակյանը, և նոր նախարար է նշանակվում Անդրանիկ Փիլոյանը։
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանն ավելի վաղ տեղեկացրել էր իր հրաժարական տալու մասին։
Այսօր նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, և նոր նախարար է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը։ Այս կապակցությամբ նախկին նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ վարչապետի որոշմամբ այսօր ազատվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:

Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ: Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության իմ գործընկերներին և հատկապես այն թիմին, որն առանց դադարի աշխատեց թե՛ COVID-ով պայմանավորված արտակարգ դրության, թե՛ ռազմական դրության ընթացքում: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կամավորներին, որոնք պատերազմի ընթացքում մեզ հետ էին և, իհարկե, բոլոր քաղաքացիներին, ում շնորհիվ Արցախի մեր հայրենակիցները աջակցություն ստացան:

Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և համատեղ աշխատանքի համար»։

Կիսվել