ԱՐՏԱԳԱՂԹԻ ԱԼԻՔԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՆՈՐ ԹԱՓ Է ՍՏԱՆՈՒՄ

ԱՐՏԱԳԱՂԹԻ ԱԼԻՔԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՆՈՐ ԹԱՓ Է ՍՏԱՆՈՒՄ

1435

Բլից Ինֆո մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ «Վերադարձ և պաշտպանություն սոցիալ-իրավական» հ/կ նախագահ Տաթևիկ Բեժանյանը խոսեց 2016-ին Հայաստանից արտագաղթած մեր քաղաքացիների, վերադարձողների և ներմուծվող տրանսֆերների մասին:

2016-ին Հայաստանից արտագաղթած մեր քաղաքացիների 53 տոկոսը մեկնել է անվերադարձ: Մինչ այժմ մեկնածների համամասնությունը եղել է հօգուտ վերադարձողների:
Ըստ նրա, մեր միգրանտների հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է, ապա` հետխորհրդային երկրները, Եվրոպան, ԱՄՆ-ն, Կանադան: Ռուսաստան մեկնում են աշխատանքային միգրանտները, Եվրոպա` ապաստան հայցողներն ու կարգավիճակ ակնկալողները: Կանադան էլ ավելի շատ մասնագետ-միգրանտներին է նախապատվություն տալիս` բժիշկներ, ՏՏ ոլորտի մասնագետներ:
Իհարկե, այս մասնագետները Հայաստանում էլ վատ չէն վաստակում, սակայն արտերկրում քառակի վարձատրությունը ավելի նախընտրելի է:

Վերջին երկու-երեք տարին դեպի ՌԴ նվազել է աշխատանքային միգրանտների հոսքը:
Սա կապված չէ մեր երկրի  սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմամբ : Դա  պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական վատ վիճակով` ռուբլու փոխարժոքի նվազմամբ:

Տաթևիկ Բեժանյանը համոզված է, որ հենց Ռուսաստանում վիճակը լավանա, արտագաղթը կրկին մեծ թափ կստանա: Մասնագետը նշում է, որ Հայաստանից մեկնողների 20 տոկոսը բարձրագույն կրթությամբ են. «Այսինքն` մեր պետությունը ծախսեր է անում, կրթում, իսկ հետո չի կարողանում արժանապատիվ աշխատատեղ ապահովել, որպեսզի այդ մարդիկ մնան Հայաստանում և ստացած գիտելիքները մեր երկրին ծառայեցնեն»:

Լրագրողների այն հարցին, թե մասնագետները պնդում են, որ ամեն ընտրությունից հետո արտագաղթի ալիք է նկատվում, քանի որ մարդիկ ինչ-ինչ հույսեր կապելով փոփոխությունների հետ, հիասթափվում են` երբ տեսնում են, որ  դրանք տեղի չեն ունենում, արդյոք այս ընտրություններից հետո էլ կավելանա՞ արտագաղթը, տիկին Բեժանյանը պատասխանեց. «Բնականաբար, սպասվում է այդ ալիքը և ամեն ընտրությունից հետո հիասթափությունը ունենում է իր ազդեցությունը»: Սակայն, թե ինչ կլինի այս ընտրություններից հետո, Տաթևիկ Բեժանյանը ձեռնպահ մնաց մեկնաբանելուց:

 

Մարինե Կիրակոսյան

4-րդ կուրս

 

Կիսվել