ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-24-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հեռախոսազրույցների ընթացքում հանգամանորեն քննարկվել են նոյեմբերի 21-ին Ռուսատանի միջգերատեսչական պատվիրակության այցերը Երևան եւ Բաքու, ինչպես նաեւ երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման ընթացը։
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքն և բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետագա քայլերը։ Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման խնդիրներին»,- նշված է հաղորագրության մեջ։