Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լույս խավարի մեջ…
Այսօր Հերացի համալսարանական հիվանդանոցում անչափելի ուրախության, անսահման երջանկության ականատես եղանք… Շուրջ 50 օր իր որդուց որևէ լուր չունեցող մայրը` մեր բուժքույր Հասմիկը, զանգ ստացավ իր որդուց` տղան ողջ էր ու առողջ…
Ասում են, երբ խավարի մեջ լույս է վառվում, խավարը դադարում է գոյություն ունենալուց: Տեսնում ենք, թե քանի Ընտանիք է տառապում, ապրում անչափելի դաժան օրեր…
Աստված տա շատ Ընտանիքներում վառվի հույսի լույսը…
Հ.Գ. Այս օրերին հետևում էի տիկին Հասմիկին թե ինչ հոգատարությամբ է խնամում մեր վիրավոր Զինվորներին, բոլորին դիմավորում էր սրտաբաց,ժպիտով… երբեմն անհետանում էր կարճ ժամանակով, հետո կրկին շարունակում էր իր գործը` մեղմ ժպիտով սակայն թաց աչքերով…»,-գրել է Մուրադյանը։