Նոյեմբերի 23-ին Հայ Հեղափոխական դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը ՀՀ կառավարության շենքի մոտ անժամկետ հացադուլ է սկսել։ Այնտեղ հավաքվել են նաև նրա աջակիցները։ Կառավարության շենքը ամբողջովին շրջապատված էր ոստիկաններով։ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին հաջողվեց ուղղել մի քանի հարց։
–Պարո´ն Մանուկյան , ի՞նչ եք կարծում` Ձեր ձեռնարկած գործունեությունը որևէ արդյունքի կհասնի։
-Կարծում եմ` յուրաքանչյուր քաղաքացու գործունեություն որևէ արդյունքի հասնելու է, և Նիկոլ Փաշինյանը հեռանալու է պաշտոնից։ Դա ուղղակի անձնավորված հարց չէ` Նիկոլ Փաշինյանը կմնա վարչապետ թե չէ , ուղղակի հարցը հայրենիքն է` Արցախն է, այն ավերվածությունները , որ իրագործել է ներկայիս Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հնարավորինս սրբագործել է պետք։
– Արդյո՞ք մենք սեպտեմբերի 27-ից սկսված լայնածավալ պատերազմում ունեինք հնարավորություն հաղթանակած դուրս գալու։
-Վստահաբար, բազմաթիվ գործոններով էր դա պայմանավորված։ Այս քանի օրերում արդեն փաստեր վերհանվեցին, մատնանշվեցին: Այն մեծագույն սխալների, հանցավոր սխալների, այդ ամեն ինչի բացառումը վստահաբար այլ իրավիճակի կհանգեցներ։
–Իսկ կան քաղաքացիներ, որ այս բողոքի ակցիային Ձեզ են միացել։
– Մենք երկու հոգով ենք էստեղ հացադուլի, բազմաթիվ քաղաքացիներ զորակցում են:
– Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, Հայ հեղափոխական դաշնակցությունը ունի՞ կոնկրետ նախագիծ, որը կառաջադրի։
-Ես էստեղ, որպես Գեղամ Մանուկյան եմ, քաղաքացի, որպես դաշնակցական, թե ինչ է անելու դաշնակցությունը, այդ արդեն գերագույն մարմնի անդամները կհայտնեն։
-Այսինքն տեղյա՞կ չեք որևէ ծրագրի մասին։
֊-Ես այստեղ հանդես եմ գալիս որպես քաղաքացի և շարքային դաշնակցական։
–Դուք նաև լրագրող եք, իսկ լրագրության մեջ պետք է չեզոքություն պահպանել, ի՞նչ եք կարծում այս դեպքում պետք չէր չեզոքություն պահպանել:
-Ես դիքորոշում ունեցող մարդ եմ, հարցը հասել է այնտեղ, որ հայրենիքի լինել չլինելու հարցն է, կողմնակալության, սուբյեկտիվության խնդիր չէ, մեր հեռուստաընկերությունը շարունակում է աշխատանքը, լուրեր են թողարկում, չգիտեմ էլ ինչ են թողարկում։ Այսինքն ես հիմա զբաղվում եմ հրապարակային հանրային գործունեությամբ։
Նշենք, որ ավելի վաղ Գեղամ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարություն էր տեղադրել իր ֆեյսբուքյան էջում։
Մարիա Խաչատրյան
2-րդ կուրս