Վլադիմիր Պուտինը նկատի է ունեցել Թուրքիայի բերած վարձկաններին. Մարիա Զախարովա

Վլադիմիր Պուտինը նկատի է ունեցել Թուրքիայի բերած վարձկաններին. Մարիա Զախարովա

746

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Ռուսաստանի նախագահը նոյեմբերի 18-ի իր հարցազրույցում օգտագործել է «ոչ ֆորմալ զինված խմբավորումներ» ձեւակերպումը՝ նկատի ունենալով Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի բերված անձանց:

«Խոսքն այնպիսի զինված խմբավորումների մասին էր, որոնց կարգավիճակը եւ գործունեությունը որեւէ կերպ չեն համապատասխանում միջազգային իրավական պահանջներին: Հակամարտության մեջ ներգրավված այդ զինյալները, ըստ միջազգային իրավական որակավորումների, համապատասխանում են վարձկանների կատեգորիային»,- ասել է նա։

Ըստ նրա՝ այդ անձինք հավաքագրվել են արտասահմանում, որպեսզի մասնակցեն զինված հակամարտությանը, փաստացի ունեցել են անմիջական մասնակցություն ռազմական գործողություններին եւ շահագրգռված են եղել բարձր նյութական վարձատրությամբ, որի չափն, ըստ բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների, կազմել է մինչեւ 2000 ԱՄՆ դոլար: Մարիա Զախարովան ընդգծել է, որ այդ անձինք չեն հանդիսացել հակամարտող երկրներից որեւէ մեկի քաղաքացի կամ մշտական բնակություն ունեցող:

«Քանի որ վարձկան խմբավորումները չեն կարող համարվել զինված հակամարտության օրինական մասնակիցներ, Ռուսաստանի նախագահը լիովին հիմնավորված օգտագործել է «ոչ ֆորմալ զինված խմբավորումներ» ձեւակերպումը»,- ասել է Մարիա Զախարովան:

Կիսվել