ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Մոսկվա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Մոսկվա

639

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության​ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին ​մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ ​

«Շարունակելով քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ՝ նախագահ​ Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին»,- ասված է հաղորդագրությունում: 

Կիսվել