«ՆՌԱՆ ԳՈՒՅՆ»-Ի ՓԱՐԱՋԱՆՈՎԸ

«ՆՌԱՆ ԳՈՒՅՆ»-Ի ՓԱՐԱՋԱՆՈՎԸ

2529

Սերգեյ Փարաջանով. հայազգի  կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ով իր գործունեյությամբ դասվեց հայազգի այն արվեստագետների  շարքին, որոնց ժառանգությունը դարձավ  ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի ձեռքբերումը: Անձնական  բարդ ու խճճված կյանքը Փարաջանովին, սակայն, չխանգարեցին գլուխգործոցներ ստեղծել:  Չնայած նրա նկատմամբ կիրառվող ճնշումներին՝ Փարաջանովի տաղանդի հետ հաշվի էին նստում ոչ միայն արվեստով զբաղվող մարդիկ:  Ֆրանսիացի մի կինոդերասանուհի այնքան է տպավորվում  Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմով, որ Փարիզում 100 հոգանոց կինոթատրոն է ստեղծում ու ամեն օր պարտադիր ցուցադրում այդ ֆիլմը: Այն դիտում է նաև Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի կինն ու ոչ պակաս տպավորվում, քան կինոդերասանուհին: Որոշ ժամանակ հետո դը Գոլը տիկնոջ հետ գալիս է Սովետական Միություն: Ամուսինը հարցնում է կնոջը, թե ինչ կուզենար տեսնել այդ երկրում: Կինը պատասխանում է՝ ծանոթացրեք ինձ Փարաջանովի հետ»:

Հասկանալի է, որ գլուխգործոց ստեղծելու համար պետք է ունենալ հարուստ ներաշխարհ ու լայն մտահորիզոն: Այս մասին փաստում են Փարաջանովի հետ առնչություն ունեցած մարդիկ ևս: Նրան ճանաչած մարդիկ հիշում են նրա ստեղծագործությունները, այլև նրա՝ «Նռան գույն»-ին գույն տվող տեսակը: Ուկրաինացի կինոօպերատոր, լուսանկարիչ Յուրի Հարմաշը հպարտությամբ նշում է, որ շուրջ 100 լուսանկար ունի Փարաջանովից, որոնցից յուրաքանչյուրը թանկ ու նվիրական հուշերի վկայություն է: «Նա հետապնդում է ինձ. լավ իմաստով եմ ասում, իհարկե: Միշտ ինձ հետ է Փարաջանովի կերպարը, նրա արվեստն ու մարդկային տեսակը: Նա հանճար է. այլ կերպ բնութագրել հնարավոր չէ»: Մինչև հիմա զարմացած է, թե ինչպես էր Վարպետի ձեռքերում աննշան ու անպետք իրը դառնում արվեստի նմուշ: Հարմաշը պատմում է Փարաջանովի մասին.  «Նա նամակ ստացավ Լիլյա Բրիկից: Աշակերտական տետրի երկու թուղթ էր: Լիլյան գրում էր, որ պատրաստվում է կյանքից հեռանալ, որովհետև այլևս չի ուզում ապրել: Նա Փարաջանովին կանչում էր իր տուն: Գրում էր, որ արդեն 20 զգեստ է առանձնացրել: Թող Փարաջանովը գա, դրանցից մեկն ընտրի: Ինքն այդ զգեստը կհագնի, ու Փարաջանովը կբեմադրի իր թաղումը: Այդպես էլ եղավ. Փարաջանովը գնաց և բեմադրեց Լիլյա Բրիկի հուղարկավորությունը»:

Լուսանկարիչ Յուրի Մեչիտովն էլ  իր լավագույն ընկեր Սերգեյ Փարաջանովի մասին, որի հետ հանդիպել է այն ժամանակ, երբ հանճարն ուկրաինական բանտում տարիներ անցկացնելուց հետո վերադառնում է Թբիլիսի, պատմում է. «Ինչ-որ առումով Փարաջանովը կին էր. այն իմաստով, որ նա ուներ իր վերաբերմունքը գեղեցկության հանդեպ, որը չի կարելի անվանել զուտ տղամարդկային: Նա շատ զգույշ էր վերաբերվում գեղեցկությանը, սիրուն ու բարկանում էր, երբ որևէ մեկը չէր հասկանում դա»:

Երևանցիների մեծ մասն էլ Փարաջանովի մասին քիչ գիտելիքներ չունի: Մեր անցկացրած հարցախույզի ժամանակ տրված «Ով է Փարաջանովը», «ճանաչու՞մ եք Սերգեյ Փարաջանովին» հարցերին մեր համաքաղաքացիների պատասխանները ստորև.

«Փարաջաովը լավ կինոռեժիսոր էր: Ասում են, որ ինքը սիրուն կոլաժներ է պատրաստել: Գիտեմ, որ իր առաջին կնոջը կնոջ եղբայրները գցել են գնացքի տակ»:

«Գիտեմ, որ անպերտք իրերը երբեք դեն չի նետել ու էդ իրերից կոլաժներ է պատրաստել:  Եվրոպացի մոդելավորողներից մեկը ամսագրում տեսել է Փարաջանովից պատկերներ, հետո տարիներ հետո հեռուստատեսությամբ պատահաբար տեսել «Նռան գույնը» ու Փարաջանովից ոգեշնչվելով նոր հավաքածու ստեղծել»:

«Գիտեմ, որ Փարաջանովի ֆիլմերն արգելված են եղել  ժամանակին: Ինքը ևս հետապնդումների մեջ է եղել ու վախեցել իր կյանքի համար»:

«Ազգությամբ հայ, գեղանկարիչ, մեծ արվեստաբան: Ֆիլմերին եմ ծանոթ, մի երկու բան եղել է որ նայել եմ. Անուններով չեմ հիշում, որովհետև պատահական եմ դիտել»

«Մեծ արվեստագետ, թիֆլիսահայ, համր կինոներ է նկարել. Հիմնականում դա եմ հիշում: Ու, հա նռան… նռան… նռան գույնը»

«Կինոռեժիսոր, արվեստագետ «Նռան գույնը» ստեղծող: Մի ֆիլմ էլ եմ տեսել, բայց անունը չեմ հիշում»:

 

Լիանա Անդրեյան

4-րդ կուրս

Կիսվել