Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 356 նոր դեպք, մահացել է 22 մարդ, ապաքինվել է 1078 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 135124 է, որոնցից 23976-ը՝ վարակակիր:
Կա 2164 մահացած և 108442 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 510127 թեստավորում:
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 542 մարդ: