Նոյ Թևոնյանի սխրանքը

Նոյ Թևոնյանի սխրանքը

898

 Իր արյունով հայրենիքը պահած զինվորներց մեկն էլ Նոյ Թևոնյանն է: Հերթական առաջադրանքը կատարելիս՝  Նոյը, դրսևորելով ճիշտ մարտվարություն, տասը զինվորի դուրս է հանել թշնամու շրջափակումից: Պատերազմի ամենաթեժ պահին նետվելով այրվող մեքենան ՝ դուրս է հանել զինակից ընկերոջ մարմինը: Ի պատասխան բոլոր գովասանքի խոսքերին, թե իր արածը հերոսություն է, Նոյը պատասխանել է՝ ինձնից ինչ հերոս, տասնութ տարեկան երեխան ձեռքերիս մեջ մահացավ, մինչդեռ Նոյն ընդամենը տասնինը տարեկան էր:

 Հոկտեմբերի 9-ին Նոյն ընկավ հերոսի մահով՝ միանալով իր անմահացած զինակից ընկերներին: Նոյ Թևոնյանի մայրը՝ տիկին Գայանեն , հերոսի մորը բնորոշ  հպարտությամբ է խոսում որդու մասին: Ասում է , որ Նոյի ծնվելուց առաջ երազ են տեսել. «Մենք ընտանիքում ունեինք երեք աղջիկ , և ես շատ էի ցականում տղա երեխա ունենալ: Մի օր ամուսինս երազ է տեսնում. նրան ասում են , որ պետք է որդի ունենա և անունը դնի Նոյ: Այդպես էլ եղավ. երկու ամիս հետո պարզվեց , որ երեխայի եմ սպասում: Երեխաս ծնվեց, անունը դրեցինք Նոյ: Նոյս շատ յուրահատուկ էր, հենց փոքրուց էլ տարբերվում էր, անտեղի ոչինչ չէր անում: Շատ աշխույժ էր, ասում էի ՝ Նոյ , բարձր քարերի վրա մի բարձրացի, ասում էր ՝ մամ , էնքան էներգիա կա մեջս, պիտի սպառեմ»:

Նոյի հայրը 90 -ականների արցախյան   պատերազմի մասնակից է . որդին իր հայրենասիրությունը հորից էր ժառանգել:

«Մեր տան մեջ հայրենասիրության մթնոլորտը միշտ էլ եղել է: Հայրենիքը նրա համար շատ քաղցր էր , այդ պատճառով էլ իր ամենաթանկը ՝ կյանքը նվիրեց հայրենիքին: Նշեմ, որ Նոյս ծառայում էր Մատաղիսում, նրան ասում էին «Ռազվետկի պոնչ», այդպես էր մականունը:

Նոյը կռվարար չէր, դեռ փոքրուց ցանկացած խնդիր փորձում էր լուծել խաղաղ ճանապարհով»,- պատմում է Սաթենիկը՝ հերոսի քույը:

«Դեռ մանկուց Նոյը ցանկացած կոնֆլիկտ փորձում էր լուծել խոսելով, բանակցելով: Եթե անգամ իր հետ կոնֆլիկտ ունեցող անձնավորությունը իրենից թեկուզ մեկ օրով փոքր էր, Նոյը նրան անմիջապես ներում էր: Ես Նոյից մեծ էի ութ տարով և, չնայած մեր տարիքային տարբերությանը, նրանից շատ բաներ եմ սովորել: Հիշում եմ ՝ տուն էր գալիս արձանիկներ կամ տարբեր գրքեր ձեռքին, երբ հարցնում էր ՝ ինչու՞ ես գնել գիրք, որը շոուբիզնեսի աստղերի մասին է, Նոյը պատասխանում էր , որ պապիկը վաճառում էր, և իր խղճի վրա ազդեց»:

Փոքր տարիքում Նոյը իրենց տան այգուց ծաղիկներ էր հավաքում և նվիրում ընտանիքի անդամներին: Տիկին Գայանեն Նոյի մանկությունից դրվագներ է պատմում. «Մեր այգուց խատուտիկներ էր հավաքում, դնում էր բաժակի մեջ և նվիրում էր մեզ: Ինձ

 ասում էր՝ մա՛մ , նայի՝ քո փունջը ամենամեծն ա»:

«Նոյը հեշտությամբ էր նոր միջավայրին ընտելանում, բոլորին  օգնում էր՝ փոխարենը ոչինչ չպահանջելով»,- ասում է Արայիկը՝ Նոյի զինակից ընկերը:

«Մի հետաքրքիր դրվագ հիշեցի. դե Նոյը մեր վաշտի ամենածանր տղան էր քաշով ու նեղվում էր դրանից: Մի օր մեր վաշտով ճամբար էինք գնացել ու պիտի վազեինք, Նոյին ասացի՝ հիշի ՝ ինչի համար ես էստեղ, հիշի , որ քո քույրերին ես պաշտպանում, քո դիմաց նպատակ դիր ու դրան կհասնես, իմ խոսքերից հետո Նոյը առաջինը հասավ «ֆինիշը»: Էդ դրվագը մոտս շատ լավ էր տպավորվել: Բանակը շատ լուրջ տեղ ա, էստեղ մենակ լուրջ տղերք են»:

Նոյ Լյովայի Թևոնյանը անմահացավ հանուն ամենաթանկի՝ հայրենիքի։ Հավերժ փառք մեր հերոսներին ։

Մարիամ Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել