ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել էն Իլհամ Ալիևի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել էն Իլհամ Ալիևի հետ

503

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել համանախագահների տարածաշրջանային այցի շրջանակներում:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու գործող նախագահի անձնական ներկայացուցիչը դեկտեմբերի 13-ին կայցելեն նաև Երևան:

Կիսվել