«Սկսել եմ գնահատել ժամանակը, որովհետև ապրելու 2-րդ հնարավորություն եմ ստացել». Ահարոն Հակոբյան

«Սկսել եմ գնահատել ժամանակը, որովհետև ապրելու 2-րդ հնարավորություն եմ ստացել». Ահարոն Հակոբյան

1298

ԻՄ ՀԵՐՈՍԸ

Հարցազյույց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող, ժամկետային զինծառայող Ահարոն Հակոբյանի հետ։ Նա արցախյան երկրորդ պատերազմի մասնակից է:

Պատերազմի օրերին առաջնագծում էիր։ Ինչպիսի՞զգացողություններ ունեիր այն ժամանակ և հիմա:

-Պատերազմից առաջ՝ սեպտեմբերի 24-ին, բարձրացել եմ դիրքեր՝ հերթափոխի: Հաջորդ օրը գիշերը տագնապով գնացել եմ առաջնագիծ, այսինքն՝ նախապես մեզ զգուշացրել են վտանգի մասին, բայց միևնույն է, տպավորությունները սկզբում շատ վատ էին, որովհետև մեկը մյուսի հետևից լսում էինք Արցախի մնացած առաջնագծերում կատարվող վատ լուրերի մասին: Բայց հետո արդեն պատերազմի հինգերորդ օրվանից բոլորիս տրամադրվածությունը փոխվեց դեպի լավը, որովհետև սկսել էինք հավատալ մեր հաղթանակին մինչև վերջին պահը: Պատերազմից հետո ամեն ինչ ուրիշ է. սկզբում այս ամենի մեջ մեղադրում էինք մեր վարչապետին, բայց հետո, երբ իմացա, որ թշնամին ուր էր հասել կռվի վերջին պահին, հասկացա, որ կյանքներս է ուղղակի փրկել:

-Ի՞նչ կամ ու՞մ մասին մտածեցիր առաջինը, երբ սկսվեց պատերազմը։

-Եթե անկեղծ ասեմ, պատերազմը երբ նոր էր սկսվել, լուրջ չէի վերաբերվում, մտածում էի՝ սա էլ Ապրիլյանի պես մի քանի օր կտեւի, բայց թշնամին այս անգամ որոշել էր գնալ մինեւ վերջ։ Մենք կռվում էինք երկու պետության կանոնավոր զորքերի եւ ահաբեկչական խմբավորումների դեմ։

Իսկ ի՞նչ փոխեց պատերազմը քո կյանքում։

-Պատերազմն իմ կյանքում շատ բան է փոխել, բայց շատ չեմ մանրամասնի:  Ամենակարևորն այն է, որ սկսել եմ կյանքին ուրիշ կերպ նայել, ավելի գնահատել ամեն ինչ, հատկապես ժամանակը, որովհետև ապրելու 2-րդ հնարավորություն եմ ստացել, նույնը խորհուրդ կտամ իմ հասակակիցներին՝ գնահատե ՛ք ձեր ունեցածը։

Ի՞նչ դրական հիշողություններ ունես այդ օրերից։

-Լավ հիշողություններն այդքան էլ շատ չեն, բայց երբ մի քանի օր ռմբակոծություններից հետո ինչ-որ պահ հանգիստ էր լինում, ու քնելու ժամանակ էինք ունենում, այդ ժամանակ մեզ համար տոն էր:

Այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում, խնդրում եմ չկոտրվել, չհուսահատվել. ուղղակի պետք է համբերատար եւ ուժեղ լինել: Ամեն ինչ լավ էլ ինելու, մենք ենք ձեր պաշտպանը:

Գեղամ Ադյան

3-րդ կուրս

Կիսվել