Շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումն ու բուսական և կենդանական աշխարհի պահպանումը Հայաստանում և աշխարհում առաջնային էկոլոգիական խնդիրներից են։ Յուրաքանչյուր երկիր ունի իրեն հատուկ էկոլոգիական խնդիրները, որոնց լուծումը մեծամասամբ կախված է մարդուց և իր գործունեությունից։ Իհարկե, ցանկացած խնդիր լուծելու համար պետք է անդրադառնալ դրա առաջացման պատճառին, սակայն, եթե ժամանակին ուշադրություն չի դարձվում այս կամ այն խնդրին, պետք է գոնե համակարգված գործողություններ իրականացնել՝ վիճակի հավանական վատթարացումը կանխելու համար: Այս մասին journalist.am-ը զրուցել է բնապահպան, մեթոդիստ Ելենա Ամիրյանի հետ:
«Այսօր այնպես են սրվել բնության և հասարակության փոխհարաբերությունները, որ բնությունը աստիճանաբար մեծ կորուստներ է կրում։ Պետք է բարձրաձայնել բոլոր էկոլոգիական հիմնախնդիրների մասին և դրանց հրատապ լուծումներ տալ»,- ասաց Ելենան։
Շուրջ 120 մարդկանց շրջանում կատարված հարցման արցունքը ցույց է տալիս, որ Հայաստանում բնապահպանության ներկայիս վիճակը 56.9%-ը գնահատում է վատ, 43,1%-ը բավարար: Այս արդյունքները զարմանալի չեն, հաշվի առնելով երկրում առկա բոլոր խնդիրները: Հարցման պատասխաններից կարելի է առանձնացնել 3 հիմնախնդիր, որոնք պետք է շուտափույթ լուծում ստանան, դրանք են՝ ապօրինի ծառահատումները, Սևանի հիմնախնդիրը, աղբահանությունը։
«Բնապահպանական խնդիրները այսօր Հայաստանում շատ են, դրանցից կառանձնացնեմ Uևանա լճի ջրհավաք ավազանի անարդյունավետ կառավարումը, ջրի աղտոտումը, կենսաբազմազանության կրճատումը, բնական ռեսուրսների գերշահագործումը և մի շարք այլ խնդիրներ, որոնց անհապաղ լուծում կամ որոշ չափով մեղամացում է հարկավոր»,- նշեց բնապահպանը։
Հարցվածների 80%-ը ունեն ծանոթ մարդիկ, ովքեր մասնակցել կամ մասնակցում են բնության պահպանությանն ուղղված ծրագրերի, սա, իհարկե, դրական միտում է։
Հարցին, թե որքանով են բնապահպանական ծրագրերը և սեմինարները արդյունավետ, բնապահպանը պատասխանեց․
«Երկիր մոլորակը օրեցօր բախվում է մի շարք էկոլոգիական խնդիրների, դա հիմնականում տեղի է ունենում կրթության, տեղեկատվության ոչ խելամիտ կիրառման հետևանքով։ Այդ պատճառով կրթական ոլորտը, նրա զարգացման կառավարումը, ինչպես նաև մի շարք բնապահպանական, կրթական ծրագրեր, բնապահպանական ՀԿ-ներ կարևոր են էկոլոգիական խնդիրները լուծելու համար։ Եվ այո՛, նմանատիպ ծրագրերը որոշ չափով բավարար են ոլորտում կրթության միջոցով նպաստելու կայուն զարգացմանը»։
Նարե Թորանյան
2-րդ կուրս