Tik Tok հավելվածի դրական և բացասական կողմերը

Tik Tok հավելվածի դրական և բացասական կողմերը

1661

Ամենաշատ բեռնվող հավելվածների հնգյակում երիտասարդների ուշադրությունը գրաված Տիկ Տոկն է։ Համաշխարհային ռեյտինգում այն չորրորդն է` իր տեղը զիջելով Whatsapp-ին, Facebook-ին և Facebook Messenger-ին։ Չինաստանում հայտնի Douin անվանումով հավելվածը նախատեսված է 15վ հոլովակների ստեղծման, խմբագրման և տարածման համար։

Համացանցում անցկացնելով հարցում` պարզեցինք, թե մարդիկ ինչ կարծիք ունեն այս հավելվածի վերաբերյալ։ Հարցմանը մասնակցել է 232 մարդ։ Արդյունքը ներկայացնենք տոկոսային համակարգով։

Այն հարցին, թե որոնք են TT-ի դրական կողմերը, մասնակիցների 72,4%-ը   պատասխանել է, որ ապահովում է հետաքրքիր ժամանց։ Սակայն դրան զուգահեռ այս հավելվածի միջոցով կարող ես ձեռք բերել հայտնիություն և, ինչու ոչ, նաև նոր գիտելիքներ։

Նշեցինք նաև որ Տիկ Տոկ-ը հնարավորություն է տալիս ձեռք բերել հայտնիություն։ Սակայն հայտնի դառնալու մի քանի տարբերակներ կան։ Նախ` ապահովել հետաքրքիր կոնտենտ, հետևել թրենդներին կամ անիմաստ հոլովակներ նկարել։ Հարցման արդյունքում  պարզվեց, որ  քվեարկողների 53%-ը հետևում է հետաքրքիր կոնտենտ ունեցողների էջերին։

Անդրադարձանք նաև վերջինիս բացասական կողմերին։ Չնայած նրան, որ մասնակիցների 72,2%-ի կարծիքով անչափահասների համար ոչ ընկալելի հոլովակները շատ են, TT-ում շատ է նաև ապատեղեկատվությունը։ Դա ապացուցում է այն, որ սեպտեմբերի 27-ից սկսած և գրեթե 2 ամիս տևած արցախա-ադրբեջանական պատերազմի ընթացքում որոշ ժամանակով Հայաստանում փակվեց հավելվածը։

Այսօր TT-ում գրանցված են տարիքային գրեթե բոլոր խմբերը։ Սակայն հարցման արդյունքում պարզ դարձավ, որ քվեարկողների 60,7%-ը  գերակշռող մաս է համարում  6-18 տարեկաններին։

TT-ն համաշխարհային ճանաչում գտած հավելված է, սակայն այն հարցին` արդյոք Տիկ Տոկը Հայաստանում ընկալվում է այնպես, ինչպես արտասահմանում, պատասխանը ոչ էր։ Քվեարկողների 62,1%-ի կարծիքով մեր երկիրը դեռ չի հասել այդ գիտակցական մակարդակին։

Խոսելով մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ`վերջինս նշեց, որ չնայած տեղակտվություն ստանալու համար Տիկ Տոկը մշտական աղբյուր չէ, սակայն  լրագրողների և փորձագետների համար կարևոր հարթակ է։ Փորձագետը հավելեց, որ մարդիկ ավելի շատ տեսնում են այն, ինչ  TT-ի համար կարևոր է և հետաքրքիր։ Հետևաբար դժվար է վերահսկել այն ամենը, ինչ կարող ես տեսնել հավելվածում։ Մեդիափորձագետի աչքերով այն լավ հարթակ է օրինակ երգիչների համար, քանի որ հնարավորություն է տալիս առանց պրոդյուսերի օժանդակության դառնալ հայտնի։ Սակայն դրական ազդեցության հետ մեկտեղ այն ունի նաև բավականին վտանգավոր կողմեր. oրինակ` չելենջները։ Դրանք շատ դեպքերում մարդկանց մահվան կամ հաշմանդամության պատճառ են դառնում, ինչպես նաև կախում են առաջացնում. Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդիկ ավելի երկար ժամանակ են անցկացնում TT-ում, քան այլ սոցիալական հարթակում։

Մենք փորձել ենք հասկանալ նաև, թե ինչ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ այս հարթակը։ Մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանի կարծիքով Տիկտոկը կտրում է իրականությունից, ժամանակը դարձնում աննկատ: «Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ Տիկտոկում օգտվողները օրական միջինը մոտ մեկ ժամ ծախսում են ծրագրի վրա: Սա նշանակում է, որ մարդիկ օգտագործում են այն՝ որպես անձնական մեդիա՝ իրենց կարճ տեսանյութերը ստեղծելու և կիսելու, հավելվածում վերբեռնված տեսանյութերի առկա բազմությունը դիտելու համար: Օրական 1-2 ժամ Տիկտոկի դիմաց նստելը արժեհամակարգային բազում փոխակերպումների պատճառ է հանդիսանում, հատկապես դեռահասների մոտ»,-նշեց մեդիահոգեբանը։ Վերջինս հավելեց նաև, որ մշտադիտարկումը ցույց է տալիս, որ հայաստանյան իրականությունում տվյալ հարթակում մարդիկ ներկայանում են առանց բարդույթների, երբեմն ճեղքելով հասարակության մեջ առկա բազում տաբուներ՝ փորձելով հավատարիմ մնալ իրենց իրական Ես-ին: Նմանօրինակ անցումներ քիչ չեն նաև վաղ պատանեկության շրջանի սպառողների մոտ: Իրականում այն բազում մարտահրավերներ ունի, քանի որ շատերի համար հանդիսանում է վարքային մոդելի կրկնօրինակման աղբյուր:

 Մենք խոսեցինք նաև TT-ում 191.7K(հազար) հետևորդ ունեցող Միլ Սահակյանի հետ։ Փորձեցինք հասկանալ` ինչ են մտածում TT-ի մասին հենց տիկտոկերները, և ինչ պետք է անել այսքան հետևորդ ունենալու համար։ Միլին նշեց, որ դիտողը քեզ պետք է տեսնի իրական` այնպիսին ինչպիսին կաս, պետք է լինել կրեատիվ ու վիդեոներ տեղադրել ամեն ոլորտից։ Ըստ նրա՝ հավելվածը  մարդկանց հնարավորություն է տալիս նոր բաներ սովորել, տեղեկացված լինել, գովազդատուներին՝ իրենց ապրանքը տարածել, մնացածին՝ գումար աշխատել, և ուղղակի  հաճելի ժամանակ անցկացնել։ Բայց այս ամենի հետ մեկտեղ նշեց նաև, որ կան շատ տգետ մարդիկ, ովքեր ավելի քան անիմաստ վիդեոներ են տեղադրում, իսկ Տիկ տոկ հարթակում երեխաներ շատ կան, որը բացասական է ազդում իրենց վրա։

Միլիի կարծիքով՝ հայկական Տիկ տոկին շատ բան է պակասում. ազատ մտածելակերպից մինչև ադեկվատություն, դիմացինի ազատ թողնել իր մտքերի ցանկությունների մեջ, այս  արտահայտությունը դժվար են ընկալում հայկական տիկ տոկում։ Դե իսկ պատճառը դիմացինին քննադատելու կարևորությունն ու պահանջն է հայերի մեջ։

Մենք փորձեցինք հասկանալ նաև, թե ինչ են մտածում հենց իրենք` հետևորդները։ Սոֆին Գյոզալյանի կարծիքով Տիկ Տոկ-ը ամենաժամանակակից  հավելվածն է։ Ըստ նրա՝ հետաքրքիր, գիտելիքաբեր և նոր ընկերներ ձեռք բերելու հավելված է։ Սակայն հաճելի չէ, երբ տեսնումն է անհարգո բառերով, 18+ վիդեոներ, որոնք ազդում են յուրաքանչյուրի հոգեվիճակի  վրա։ Վիդեոներ նկարում են փոքր երեխաները, որոնք նայելով մեծահասակների «վատ» վիդեոները, դառնում են հաճախ ագրեսիվ։ «Լավ հավելված է, ուղակի ճիշտ օգտագործել է պետք։ Միայն կանոններ է պետք ավելացնել, որոնցից կարող է առաջնայինը լինել՝ չհրապարակել 18+ վիդեոներ»,- ամփոփեց Սոֆին։

Չնայած հավելվածի դրական և բացասական կողմերին` այն շարունակում է մնալ երիտասարդների ուշադրության կենտրոնում` փորձելով զարգացնել Տիկ Տոկը Հայաստանում։

Մարիամ Թեյմուրազյան

2-րդ կուրս

Կիսվել