Հայաստանում դեկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 838 նոր դեպք, մահացել է 18 մարդ, ապաքինվել է 1052 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 155440 է, որոնցից 16451-ը՝ վարակակիր:
Կա 2691 մահացած և 135638 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 231 259 թեստավորում:
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 660 մարդ: