Հայաստանում ԱՄՆ դեսպանը Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին

Հայաստանում ԱՄՆ դեսպանը Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին

546

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել՝ նշելով.

«Հայ ժողովուրդը տոկուն է, և ես վստահ եմ, որ առջևում առկա են վառ ապագայի հեռանկարներ ու հնարավորություններ»։

Ուղերձում մասնավորապես ասված է. «Իմ սիրելի հայ բարեկամներ ու գործընկերներ, անցնող տարվա ընթացքում՝ համավարակից մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, շատ էին մարտահրավերները, դժվարություններն ու կորուստները։ Այս տոնական օրերին շատ ընտանիքներում սեղանի շուրջ դատարկ տեղեր կլինեն ․․․ հուսով ենք, որ այս ընտանիքները կկարողանան սփոփանք ու խաղաղություն գտնել։ 2021 թվականին ընդառաջ՝ հուսով ենք նաև, որ Նոր տարին առավել բարեհաճ օրեր կբերի։ Հայ ժողովուրդը տոկուն է, և ես վստահ եմ, որ առջևում առկա են վառ ապագայի հեռանկարներ ու հնարավորություններ։

Այս Նոր տարին թո՛ղ բոլորի համար լինի խաղաղության ու առողջության տարի»։

Կիսվել