Հայաստանում դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 531 նոր դեպք, մահացել է 16 մարդ, ապաքինվել է 957 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 159409 է, որոնցից 13101-ը՝ վարակակիր:
Կա 2855 մահացած և 142801 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 593903 թեստավորում:
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 684 մարդ։