Առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնը: Առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը:
Արցախում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը այսօր այցելել է Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճար։ Նախարարը մասնակցեց Սուրբ Ծննդյանը նվիրված պատարագին, որը մատուցում էր Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Լուսանկարները՝ «Արմենպրես»-ի